Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Կտեղադրվեն նախարարին ուղղված հարցերի արկղեր

Կտեղադրվեն նախարարին ուղղված հարցերի արկղեր

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ տեղի ունեցավ համակարգում ֆինանսական միջոցներն առավել նպատակային ծախսելու, ինչպես նաև ոլորտում առկա բացթողումների և անառողջ երևույթների դեմ պայքարին ուղղված  աշխատանքային հերթական խորհրդակցությունը։

Նախ ըստ առանձին ոլորտների ներկայացվեցին նախարարի հանձնարարությամբ վերլուծությունների հիման վրա մշակված  ծրագրային առաջարկություները` ֆինանսական միջոցների արդյունավետ և թափանցիկ ծախսման, վերահսկման գործուն մեխանիզմների ներդրման ուղղությամբ։


Մեծապես կարևորվեց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության տրամադրման շրջանակներում քաղաքացիների հետ անհատական պայմանագրերի կնքման հարցը, ինչը  պաշտոնական փաստաթուղթ կդառնա  քաղաքացու ձեռքում:

Ոլորտում գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով խոշոր բժշկական կենտրոնների հասարակայնության հետ կապերի պատասխանատուներն այսուհետև առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն իրենց պաշտոնական կայքէջերին, որտեղ պարտադիր կարգով պետք է զետեղված լինի տեղեկատվություն հիվանդների  ամենօրյա շարժի, մատուցվող ծառայությունների և այլ հարցերի վերաբերյալ:

«Կան տարբեր խնդիրներ, որոնց լուծումներն առաջնային են և պետք է հստակ կարգավորվեն մինչև տարեվերջ: Անհրաժեշտ է հստակեցնել համավճարի ինստիտուտի ընդլայնման հարցը, մշտական ուշադրության կենտրոնում պահել չհիմնավորված ուղեգրումների խնդիրը, որի կանոնակարգման համար անհրաժեշտ  է  մշակել  առանձին չափորոշիչներ»,-շեշտեց Դերենիկ Դումանյանը` հավելելով որակի վերահսկման  առանձին մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:

Նախարարը կարևորեց  բժշկական կազմակերպությունների  վարկանիշային աստիճանի մշակման հարցը` նշելով, որ առանձին չափորոշիչով պետք է սահմանել բժշկական հիմնարկի որակավորման հարցը, որը հնարավորություն կտա հստակ ուրվագծել լավագույն հիմնարկները, որոնց առավելություններ կտրվեն պետության կողմից:


Հանրապետության խոշոր բժշկական կազմակերպություններում կտեղադրվեն ՀՀ առողջապահության նախարարին ուղղված հարցերի արկղեր, որտեղ քաղաքացիները կկարողանան  անդրադառնալ այն խնդիրներին, որոնց բախվել են բժշկական այս կամ այն ծառայությունից օգտվելիս:


Կարևորվեց նաև բուժհաստատություններում  լիազոր ներկայացուցիչներ ունենալը, վերջիններս օպերատիվ  կարձանագրեն առկա խնդիրները:

Նախարարը  հանձնարարեց ստորաբաժանումների և առանձին ծառայությունների ղեկավարներին խմբավորել ծրագրային նախնական առաջարկությունները և  ամփոփ ներկայացնել` մեծապես կարևորելով անկախ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ կընդգրկվեն բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում` հիվանդների և բժիշկների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:    

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ